Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ծաղկեսպակ կդնի Վրաստանի Հերոսների հուշակոթողին

Սերժ Սարգսյանը ծաղկեսպակ կդնի Վրաստանի Հերոսների հուշակոթողին

Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին: Նշենք, որ Հերոսների հրապարակում տեղադրված Հերոսների հուշակոթողը բացվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից՝ ի հիշատակ այն մարդկանց, ովքեր զոհվել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում։

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին: