Home / Հայաստան / Ակտիվիստին բերման են ենթարկել «Ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառը պոկելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստին բերման են ենթարկել «Ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառը պոկելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ոստիկանները «Աֆրիկյանների ակումբ» շենքի մոտից բերման են ենթարկել Աստղիկ Աղեկյանին: Այս մասին Epress.am-ին հայտնել է քաղաքացիական ակտիվսիտ Արփինե Գալֆայանը: Նրա խոսքով՝ շենքի բակում փորձում էին դարպաս կառուցել, և ակտիվիստները ոչ բռնի դիմադրություն են ցույց տվել:

Ականատես Գրիգոր Ղազարյանը Epress.am-ին ասել է, որ Աղեկյանը ընդամենը պոկել է շինհրապարակում փակցված «Ավելի բարեկարգ Երևան» գրառումով պաստառը: Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանները ոլորել են կնոջ ձեռքերը, վերջինս բղավում էր՝ «ես այս ձեռքերով ձեր պեսներին եմ բուժում»:

Հիշեցնենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները նախորդ շաբաթվանից պայքարում են ապամոնտաժման դեմ՝ նշելով, որ այն պատմամշակութային արժեք է։ Երկու օր առաջ բերման էին ենթարկել ակտիվիստ Սոնա Ասատրյանին, որին նույն օրը բաց էին թողել։ Անցյալ շաբաթ շենք ներխուժած մի քանի ակտիվիստի ևս բերման էին ենթարկել։

Տեսանյութը՝ Youtube-ի «Save Afrikyan» ալիքից