Home / Հայաստան / ՄԻՊ-ը վարույթ է սկսել փաստաբանին ՔԿՀ չթողնելու փաստի առթիվ

ՄԻՊ-ը վարույթ է սկսել փաստաբանին ՔԿՀ չթողնելու փաստի առթիվ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վարույթ է սկսել Կարեն Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանին Վանաձորի ՔԿՀ չթողնելու փաստի առնչությամբ։

Մարտի 29-ին Պապիկյանը այցելել էր «Վանաձոր» ՔԿՀ, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները պաշտպանին արգելել էին տեսակցել իր պաշտպանյալին՝ պատճառաբալով, որ շաբաթը աշխատանքային օր չէ:

Պապիկյանը հաղորդում էր ներկայացրել ՄԻՊ-ին՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից Մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային և ներպետական իրավական ակտերի խախտումների մասին:

Ավելի վաղ eTV-ի հետ զրույցում Պապիկյանը մեջբերել էր, որ, ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվում են առանձին, անարգել տեսակցություններ փաստաբանի հետ՝ առանց քանակի և տևողության սահմանափակման: