Home / Հայաստան / Անցած տարվա առաջին 5 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է եղել․ «ՀԺ»

Անցած տարվա առաջին 5 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է եղել․ «ՀԺ»

Տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 տոկոսով, ասված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած հաշվետվության մեջ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ անցած տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշը 5.3 տոկոս էր:

«Ուշագրավ է, որ այս տարվա 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե չեն աճել, այնինչ անցած տարվա նույն ժամանակահատվածում աճը 8 տոկոս էր: Այս տարվա 5 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության և առևտրի ու սպասարկումների աճի շնորհիվ», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում