Home / Հայաստան / Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ (Տեսանյութ)

Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ (Տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 24-ին, մի խումբ ադրբեջանցիներ քաղբանտարկյալներին ազատելու պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Ստրասբուրգի Եվրոպայի պալատի դահլիճում՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ, հայտնում է Haqqin.az կայքը։

Տեղավորվելով դահլիճի առաջին շարքերում՝ ցուցարարները սև կտորով փակել են իրենց բերանները: Նրանք ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ են հագած եղել:

Ցույցի կապակցությամբ՝ Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է։ Ավելի ուշ, սակայն, Ադրբեջանի նախագահը շարունակել է իր ելույթը։

Ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ և ձերբակալված լրագրողներ չկան։

Ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում ներկայացրել են Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակը, որում 80-ից ավելին մարդ է ընդգրկված։