Home / Հայաստան / Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, ԼՂՀ նախագահները

Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, ԼՂՀ նախագահները

Այսօր ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

60-ամյա հոբելյանի առթիվ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: