Home / Հայաստան / Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կրկին կբողոքեն ՀԾԿՀ-ի շենքի մոտ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կրկին կբողոքեն ՀԾԿՀ-ի շենքի մոտ

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությունը վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10.30-ին, բողոքի ակցիա է անկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ: Այդ օրը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու՝ կայացնելու համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը: Քաղաքացիները վստահ են, որ այդ որոշումը հիմնավորված չէ:

«Մենք պետք է մեր բողոքն արտահայտենք, ճնշում գործադրենք՝ կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասված է նախաձեռնության հրավեր-կոչում:

Նշենք, որ նախաձեռնության կազմակերպած նախորդ ակցիայի ժամանակ ոստիկանությունը նախ փակել էր դեպի ՀԾԿՀ-ի շենք տանող ճանապարհը, այնուհետև սկսել էր ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ և 27 հոգու բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ, համաձայն ՀԾԿՀ-ի որոշման, էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է օգոստոսի 1-ից՝ 10%-ով: