Home / Տեսանյութեր / Հանձնաժողովը Էլէներգիան Հայաստանում թանկացրեց 10 տոկոսով՝ անկախ բողոքներից

Հանձնաժողովը Էլէներգիան Հայաստանում թանկացրեց 10 տոկոսով՝ անկախ բողոքներից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը րոպեներ առաջ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշում կայացրեց։ Ներկայիս 38 դրամի փոխարեն 1կվ/ժ էլեկտրաէներգիան կարժենա 42 դրամ։ Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Հանձնաժողովի նիստին ներկա ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները Հանձնաժողովի անդամներից պահանջել են կամ չընդունել կամ առնվազն 5 օր հետաձգել որոշման ընդունումը, սակայն Հանձնաժողովն այդ քայլին չի գնացել, և պատգամավորները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը։

Նիստի ողջ ընթացքում Հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել տասնյակ քաղաքացիներ։

Ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները բողոքողների հետ զրույցում խոստացել են, որ խորհրդարանական քառյակը կքննարկի ստեղծված իրավիճակը, վաղը հայտարարությամբ կամ ասուլիսով հանդես կգա։ Բողոքողներից մեկը մոտեցել է Հանձնաժողովի շենքի մոտ փակցված ցուցանակին և երրրոդ բառի սկզբում ավելացրել է «Չ» տառը՝ «Հանրային ծառայությունները Չկարգավորող հանձնաժողով»։