Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման հարցում ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավորված է․ նախարար

Էլէներգիայի թանկացման հարցում ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավորված է․ նախարար

Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը ևս ուրախ չէ, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է։ Այսօր այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ 105 հազար ընտանիքներ օգնություն կստանան՝ թանկացման հետևանքները հաղթահարելու համար։

Նախարարի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործողություները եղել են հիմնավորված, ու, դժբախտաբար, տվյալ հարցին այլ ճանապարհով լուծում տալ հնարավոր չէր։

Երվանդ Զախարյանը նաև խոսել է Երևանի ջերմաէլեկտրակայանից՝ նշելով, որ ծրագրվում է երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի համար ներդրումներ են հարկավոր։

Ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանին, ապա, նախարարի խոսքով, դրա կապիտալ վերանորոգումը կսկսվի 2017 թվականին, ինչը կարժենա 300 միլիոն դոլար։