Home / Հայաստան / Վալերի Օսիպյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին Ռուսաստանում է․ Aravot.am

Վալերի Օսիպյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին Ռուսաստանում է․ Aravot.am

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի (լուսանկարում)՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է: Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում կատարելով Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանին: Սեդրակ Օսիպյանը, ըստ Նուբարաշենի բնակչի, մեկնել է Ռուսաստան՝ ծնողների մոտ:

Սուսաննա Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:

Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ըստ նախնական վարկածի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդին Նուբարաշենի բնակիչ Վանուշ Ալեքսանյանին դանակահարել էր ու որովայնի հատվածում լուրջ վնասվածքներ հասցրել: