Home / Հայաստան / «Փայլակ Հայրապետյանը՝ փողերի լվացման զոհ»․ Փաստաբանի պատասխանը

«Փայլակ Հայրապետյանը՝ փողերի լվացման զոհ»․ Փաստաբանի պատասխանը

Օֆշորային հայտնի գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբանը հավանական էր համարել ոչ միայն քրեական գործի կարճումը, այլև Փայլակ Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը։ «168 ժամ» օրաթերթը զրուցել է գործով տուժող Հայրապետյանի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանի հետ Սուքիասյանի փաստաբանի հայտարարությունների շուրջ։

«Այն, որ Հայրապետյանն իրականում տուժող է, պետք չէ բարձրաձայնել դրա մասին, դրա համար էլ պետք չէ իրավական գիտելիքներ ունենալ։

Ամբողջ աշխարհը գիտի, չեմ ասում՝ Հայաստանի Հանրապետությունը․․․ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Փայլակ Հայրապետյանին՝ այդ լուրջ կազմակերպված գործարար անձնավորությանը, գիտեն, որ Հայրապետյանը դարձավ խաբեության, փողերի լվացման, հանցագործ գործողությունների ու գործունեություն ծավալողների զոհը»։

Ըստ Գևորգյանի՝ ամեն մեկը կարող է կարծիք հայտնել, բայց երբ իրավաբանն է որևէ կարծիք հայտնում, նախ, պետք է մտածի, ինչպիսի ապացույցներ ունի․ «Նույն այդ իրավաբանը, ով ներկայացնում է Աշոտ Սուքիասյանի շահերը, հայտարարում է, որ նա դեռ ցուցմունքներ է տալիս։ Իսկ ի՞նչ՝ ինքը սովորեցնում է, թե ինչ ցուցմունքներ պետք է տա։ Ես չեմ ուզում այդպես մտածել։

Իսկ ո՞վ ասաց, որ հանկարծ չի գալու մի պահ, որ նա նստելու ու սկսելու է պատմել, թե որն ինչպես է արել, այդ գումարներից յուրաքանչյուրը որտեղ է իրացրել։ Ի վերջո, խոսքը 12 մլն․ դոլարի մասին է։ Այդ գումարները նրա ձեռքով են գնացել, օֆշոր են մտել և շրջանառություն կատարել՝ եկել են Հայաստան, Հայաստանում դարձել ձուլակտոր ոսկիներ, Հայաստանում դարձել է գումարներ, նորից այդ նույն մարդու ձերքով գնացել ինչ-որ տեղեր։ Ի դեպ, ասեմ, որ դրանք եղել են Փայլակ Հայրապետյանի գումարները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում