Home / Հայաստան / Ինչու են Հայաստան եկող ուղևորներին ռուսական միգրացիոն թերթիկներ բաժանել

Ինչու են Հայաստան եկող ուղևորներին ռուսական միգրացիոն թերթիկներ բաժանել

Հայաստան մուտք գործելիս օտարերկրացիներին առաջարկում են Ռուսաստանի և Բելառուսի տարածքում գործող միգրացիոն քարտեր լրացնել։ Այս մասին Azatutyun.am-ին պատմել է Պրահա-Երևան չվերթի ուղևորներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ։ Միգրացիոն թերթիկում ուղևորին 10 հարց է ուղղված, այդ թվում՝ որն է այցի նպատակը։

Ռադիոկայանի զրուցակիցը նշել է, որ հրաժարվել է լրացնել թերթիկը՝ ասելով, որ նոր կարգը ինքը չի ընդունում։ Ռադիոկայանը զրուցել է նաև «Չեխական ավեաուղիներ» ընկերության հետ, որի ներկայացուցիչը պնդել է, թե տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ասել է, որ սա սխալմունք չէ, այլ պահանջ՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

«Նշանակում է, որ Հայաստանը Բելառուսի կամ Ռուսաստանի գուբերնիան է դարձել։ Սա ստորաքարշության ի՞նչ աստիճան է։ Նշանակում է՝ Հայաստանը իշխանություն չունի», – ասել է Պետրոսյանը։

Քաղավիացիայի վարչությունից ռադիոկայանին հայտնել են, որ տեղի ունեցածի համար նկատողություն է տրվել «Չեխական ավեաուղիներին», և ընկերությունը խոստացել է՝ նման բան այլևս չի կրկնվի։