Home / Հայաստան / Բաց դաս-զրույց Երևանում․ ինչ է ժամանակակից արվեստը

Բաց դաս-զրույց Երևանում․ ինչ է ժամանակակից արվեստը

Վաղը՝ հուլիսի 8-ին, 18։00-ին «Ակումբ»-ում (Թումանյան 40) տեղի կունենա արվեստաբան Վարդան Ազատյանի «Արվեստ և ժամանակակից արվեստ» բաց դաս-զրույցը հետևյալ թեմայով․

– ինչ է ժամանակակից արվեստը

– ինչպես է այն արտահայտում ներկա իրականությունը փոխելու ձգտումները

– ինչու է այն ունակ դառնալ այսօրվա աշխարհը հասկանալու միջոց

Հանդիպումը կազմակերպում է Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը, որի՝ Արվեստի քննադատության և կուրատորական ուսունասիրությունների դպրոցի 2014-2016 տարվա ուսումնական ծրագիրը կներկայացվի դաս-զրույցից հետո։

Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար։

լուսանկարը` այստեղից