Home / Հայաստան / Քրեակատարողական վարչության պետը տեղյակ չէ, որ ազատվել է աշխատանքից․ «Ժողովուրդ»

Քրեակատարողական վարչության պետը տեղյակ չէ, որ ազատվել է աշխատանքից․ «Ժողովուրդ»

ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը տեղյակ չէ, թե իրեն ազատել են աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, ներկայում Հայաստանում չէ, մեկ շաբաթից կվերադառնա արձակուրդից

Նշենք, որ երեկ 1in.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, թե Հարությունյանը տասնօրյա արձակուրդից այլևս չի վերադառնա իր պաշտոնին։ Ըստ կայքի որպես հավանական փոխարինող նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը։

Լուսանկարը՝ hayeli.am