Home / Տեսանյութեր / Հայաստանն Աֆղանստանից «իզգոյ երկիր է»․ Շանթ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանն Աֆղանստանից «իզգոյ երկիր է»․ Շանթ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա դատական նիստին դատարանը ներկայացրել է գործով իրեղեն ապացույց ճանաչված 140 դիմակ, 25 փայտ, անձեռոցիկ, տուժողների հագուստները, երկու ապակու կտոր, պայթուցիկ սարքելու համար օգագործված փոշի, բարձրախոս։

Ապացույցները ուսումնասիրելու փուլում հայտարարությամբ է հանդես եկել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։ Նա նշել է, որ որպես իրեղեն ապացույց վերցվել է նաև այն զրահաբաճկոնը, որը նա հագցրել է որդուն՝ Շահեն Հարությունյանին։

Նախագահող Մնացական Մարտիրոսյանն ընդունել է, որ ոստիկանությունը դատարանին տվել է նաև զրահաբաճկոնը, սակայն ինքը նպատակահարմար չի գտել դա ներկայացնել։ Հարությունյանն ասել է, որ այդ ապացույցի բացակայությունը պատահական չէ, քանի որ զրահաբաճկոնը ժամանակակից վահանն է, ինքնապաշտպանության գործիք, իսկ ոստիկանությունը «շառ է անում», թե իրենց՝ ամբաստանյալները, հարձակվել են, ոչ թե ինքնապաշտպանվել։

Քաղբանտարկյալը նաև ասել է՝ ազնիվ քայլի համար մարդկանց դատելով Հայաստանի Հանրապետությունը վերածվում է սև խոռոչի։

«Մենք դառնում ենք իզգոյ երկիր, ավելի վատ, քան Աֆղանստանն է։ Աֆղանստանը պլան է վաճառում, իր անվտանգության համար զենք է առնում, ի տո իզգոյ երկիր է», – ասել է Շանթ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․