Home / Հայաստան / «Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորվածին դատարան անգիտակից վիճակում են տեղափոխել․ «ՀԺ»

«Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորվածին դատարան անգիտակից վիճակում են տեղափոխել․ «ՀԺ»

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով հուլիսի 4-ին կալանավորված Վալերի Հովհաննիսյանին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են տեղափոխել ստորացուցիչ և անմարդկային պայմաններում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը թերթի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել և կալանավորել են անգիտակից վիճակում, իսկ դատարան են տեղափոխել «աղիքը կողքից խակված»։

Նշենք, որ հրազենային վիրավորումները հասցրել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Վերնիսաժի մոտ նա վիճաբանել է Նորայր Հարությունյանի և Վալերի Հովհաննիսյանի հետ։ Դեպքի ընթացքում վիրավորված մյուս երեք քաղաքացիները պատահական անցորդներ են եղել։

Ըստ նախնական վարկածի՝ կողմերը վիճաբանել են, քանի որ Հարությունյանն ու Հովհաննիսյանը փակել են Առաքելյանի մեքենայի ճանապարհը։