Home / Հայաստան / Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանի համար ցավոտ թեմա է․ Սերժ Սարգսյան

Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանի համար ցավոտ թեմա է․ Սերժ Սարգսյան

Հայաստանի համար ցավոտ թեմա է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը։ Այս մասին արգենտինյան La Nacion պարբերականին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր ժողովուրդը շատ մտահոգված է, որ մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանին զենք է վաճառում։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտականությունները», – ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ թեև Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին, ինքը վստահ է, որ եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու է Հայաստանը այդ քայլին գնացել։