Home / Հայաստան / Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժած հայաստանցիներ կան

Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժած հայաստանցիներ կան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ տեղեկություններ չունի, թե արդյոք Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կամ զոհված հայաստանցիներ կան։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Epress.am-ին փոխանցեցին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն այս պահին ճշտում է տեղեկատվությունը և այն հասանալի լինելու դեպքում ԱԳՆ-ն կհրապարակի այն։

Նշենք, որ այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքներից մեկը կտրուկ արգելակել է և դուրս է եկել ուղուց։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, արդեն իսկ հայտնի է, որ զոհվել է 16 մարդ, ավելի քան 100 քաղաքացիներ հոսպիտալացվել են, նրանցից մեկ երրորդի վիճակը ծանր է գնահատվում։