Գլխավոր / Հայաստան / ՀՖՖ նախագահը Հովիկ Աբրահամյանի հետ պրոբլեմ չունի, իսկ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հարաբերություններ

ՀՖՖ նախագահը Հովիկ Աբրահամյանի հետ պրոբլեմ չունի, իսկ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հարաբերություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է, թե լարված հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Թերթի տեղեկությունների համաձայն, սակայն, Հայրապետյանի հարաբերությունները լարված են թե վարչապետի, թե ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:

«Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես։ Ու ես բարոյական իրավունք չունեմ․․․ կամ անձնական․․․ որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վրդովվեմ, նեղանամ, վատ հարաբերությունների մեջ լինեմ։ Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են», — խնդրի առնչությամբ հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում