Home / Հայաստան / Արմավիրի քաղաքապետի «Վիլիսը» պայթել է ականապատ տարածքում․ կա մեկ զոհ․ shamshyan.com

Արմավիրի քաղաքապետի «Վիլիսը» պայթել է ականապատ տարածքում․ կա մեկ զոհ․ shamshyan.com

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը (լուսանկարում) վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում․ «Վիլիսը», որի մեջ նա գտնվել է, պայթել է ականապատ տարածքում, հաղորդում է shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի հյուսիսային մասում, մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է քաղաքապետի վարորդը՝ Արամը։ «Վիլիսում» այլ մարդիկ ևս եղել են, նրանց Արմավիրի քաղաքապետի հետ միասին ուղղաթիռով տեղափոխում են Երևան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնել է, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Լուսանկարը՝ http://www.alttv.am