Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի 100 օրը․ թանկ էլէներգիան և կուտակայինի «լուծված» հարցը․ «ՀԺ»

Հովիկ Աբրահամյանի 100 օրը․ թանկ էլէներգիան և կուտակայինի «լուծված» հարցը․ «ՀԺ»

Այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը․ պաշտոնում նշանակվելուց նա խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը և «լուծեց», «Դժվարը առաջին 100 օրն է» առաջնորդողում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ՝ չենթարկվելով բովանդակային բացարձակապես ոչ մի փոփոխության:

Բացի դա, Աբրահամյանի օրոք կառավարությունը սկսեց աջուձախ հարկային արտոնություններ բաժանել: Որպես օրինակ թերթը նշում է, որ արտոնություններ են տրամադրվել ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկի՝ Արամ Ղարիբյանի հիմնադրած ընկերությանը և մի կազինոյի։

100 օրերի ընթացքում Հայաստանում 10 տոկոսով թանկացավ էլեկտրաէներգիան: «ՀԺ»-ն ընգծում է, որ կառավարությունը ոչ միայն չհիմնավորեց դրա անհրաժեշտությունը, այլ կառավարությանն առընթեր ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին: Անցած 100 օրերի ընթացքում կառավարությունը նախաձեռնեց ոռոգման նպատակով Սևանից ահռելի քանակությամբ լրացուցիչ ջուր բաց թողնել, քանի որ Արարատյան դաշտավայրում գտնվող խորքային հորերի մի զգալի մասը բնապահպանական նկատառումներով փակվել էին: Սակայն, հետագայում թե փակված հորերը վերաբացվեցին, թել Սևանից լրացուցիչ ջուրն է բաց թողնվում:

Հոդվածն ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում