Home / Հայաստան / Տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ մարդ է սպանել․ հարուցվել է քրգործ

Տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ մարդ է սպանել․ հարուցվել է քրգործ

Երևան-Մեղրի ճանապարհին սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Ինչպես հաղորդում է ոստիկանության կայքը, հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել:

Պարզվել է, որ 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը և 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհին գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում: Նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածել է Մարտիրոսյանի գլխին, որի հետևանքով վերջինս մահացել է։

Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: