Home / Հայաստան / Պն-ն պնդում է, որ իրավապաշտպանին տեղեկություն չի տրամադրել «պետական գաղտնիք» լինելու պատճառով

Պն-ն պնդում է, որ իրավապաշտպանին տեղեկություն չի տրամադրել «պետական գաղտնիք» լինելու պատճառով

Հուլիսի 24-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը սկսել է ՀՀ պաշտպանության նախարարության բողոքի քննությունը, որով գերատեսչությունը վիճարկում է ՀՀ վարչական դատարանի որոշումը։ 

Վարչական դատարանը բավարարել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը և պարտավորեցրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը սնունդ, հագուստ, վառելիքև գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենականպիտույքների տեսակները:

Ըստ գրասենյակի կայքի՝ ընթերցելով վերաքննիչ բողոքը՝ ՊՆ ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանն ասել էր, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունն իրենից ներկայացնում է պետական և ծառայողական գաղտնիք, ուստի չի կարող տրամադրվել, իսկ այդ փաստը դատարանը հաշվի չի առել իր որոշումն ընդունելիս։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանի մեջ ասված է, սակայն, որ այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, չեն կարող համարվել պետական գաղտնիք։