Home / Տեսանյութեր / Դիվերսիայի փորձը կանխվել է, 20-ամյա զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Դիվերսիայի փորձը կանխվել է, 20-ամյա զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր, ասված է ԼՂՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հակառակորդը ժամանակին հայտնաբերվել և, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողությունների ընթացքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Խաչատուր Բադասյանը: