Home / Հայաստան / Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնում են ԼՂՀ և Ադրբեջանի ՊՆ-ները

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնում են ԼՂՀ և Ադրբեջանի ՊՆ-ները

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: ԸՍՏ ԼՂՀ ՊՆ-ի, զոհվածը Սահիլ Թառլանլին է։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է 18-ամյա Թառլանլիի մահվան փաստը։ Գործակալությունը նշում է, որ առայժմ դեպքի մանրամասները հայտնի չեն։