Home / Հայաստան / Վարչապետը պետբյուջեի հաշվին առանձնահատուկ է վերաբերվում իր գյուղին․ «Ժողովուրդ»

Վարչապետը պետբյուջեի հաշվին առանձնահատուկ է վերաբերվում իր գյուղին․ «Ժողովուրդ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնահատուկ է վերաբերվում իր հայրենի Մխչյան գյուղին՝ այդ նպատակով չխնայելով պետական միջոցները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ վերջերս պետբյուջեից 22 միլիոն 887 հազար դրամ կամ ավելի քան 56 հազար դոլար է տրամադրվել Մխչյանում մանկապարտեզ տանող ճանապարհն ասֆալտապատելու համար։

«Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի մի շարք գյուղերի հիմնական ճանապարհներն են վատ վիճակում, էլ ուր մնաց՝ մանկապարտեզ տանող ճանապարհները բարեկարգ լինեն, հատկապես, եթե մանկապարտեզ ունենալը ճոխություն է շատ համայնքների համար», – եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում