Home / Հայաստան / Նախիջևանում գիշերը երկրաշարժ է գրանցվել

Նախիջևանում գիշերը երկրաշարժ է գրանցվել

Օգոստոսի 25-ին` ժամը 02:24-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Նախիջևան քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Զոհեր և ավերածություններ չկան: