Home / Հայաստան / Արթիկի ոստիկանապետը զինվորների համար սնունդ ու ծխախոտ է հավաքել, բայց դիրքեր չի ուղարկել․ «Ժողովուրդ»

Արթիկի ոստիկանապետը զինվորների համար սնունդ ու ծխախոտ է հավաքել, բայց դիրքեր չի ուղարկել․ «Ժողովուրդ»

Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը որոշել է ուրիշների հաշվին բարեգործություն անել, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթը նշում է, որ Արթիկից իրենց լուրեր են հասել, որ ոստիկանապետը տեղի բնակիչներին ու «խանութպաններին» հորդորել է սննդամթերք ու ծխախոտ հավաքել, որպեսզի ուղարկեն դիրքերում կանգնած զինվորներին: Բնակիչները հավաքել են այն, ինչ կարողացել են, և ոստիկանապետը հայտարարել է, թե անձամբ կուղարկի շփման գիծ, որտեղ այդ ամենի անհրաժեշտությունը կա:

Սակայն պարզվել է, որ դիրքեր ոչինչ չի ուղարկվել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանն ասել է, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։

«Էդ պրոցեսը, որ եղել է, ես արձակուրդում եմ եղել, հիմա էլ արձակուրդում եմ, արդեն մեկ ամիս է: Տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Ջերմուկում եմ: Ու բացառում եմ, որ կարող էր նման բան լինել, թեկուզև իմ տեղակալների կողմից: Հերյուրանք է»,– ասել է Պետրոսյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում