Home / Հայաստան / Ականի պայթյունի հետևանքով 4 զինծառայող է վիրավորվել․ նրանց վիճակը կայուն ծանր է

Ականի պայթյունի հետևանքով 4 զինծառայող է վիրավորվել․ նրանց վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզի Բերդի սահմանագոտում ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր մարմնական վնասվածք է ստացել չորս զինծառայող։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վիրավորներից 3-ը սպաներ են, 1-ը` պայմանագրային զինծառայող:

Հովհաննիսյանի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին, դեպքի հանգամանքները դեռ կճշտվեն։ Չորս վիրավորները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։