Գլխավոր / Հայաստան / Բանակում զոհված զինվորի գործով ձերբակալել են նրա ծառայակցին

Բանակում զոհված զինվորի գործով ձերբակալել են նրա ծառայակցին

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ զորմասերից մեկում զոհված 19-ամյա շարքային Վլադիմիր Հայրապետյանի գործի շրջանակներում ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Մկրտչյանը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Մկրտչյանին կասկածում են քրօր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հանցագործություն կատարելու մեջ՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։