Home / Հայաստան / «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Այսօր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մահացել է 48-ամյա Արմեն Սարգսյանը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

Նախնական վարկածի համաձայն, դատապարտյալ մահացել է կաթվածից։

Ղլեչյանի խոսքով՝ Սարգսյանը դատապարտված է եղել ավազակային հարձակման մեղադրանքով։