Home / Հայաստան / Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի զինվորականները վերապատրաստվում են Լիտվայում

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի զինվորականները վերապատրաստվում են Լիտվայում

Տասը ռազմական հրահանգիչ Ուկրաինայից, ինչպես նաև յոթական հրահանգիչներ Հայաստանից, Վրաստանից ու Մոլդովայից սեպտեմբերի 1-ից վերապատրաստում են անցնում Լիտվայի Կաունաս քաղաքում գտնվող ռազմական դպրոցում, հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ Միջազգային չափանիշների դասընթացները տևելու են մեկ ամիս։

«Դասընթացների հիմնական նպատակը զորավարժությունների պլանավորումն է։ Նման դասընթացները Լիտվայում անցկացվում են 2010 թվականից, սակայն Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված, որոշվել է Ուկրաինայից եկող զինծառայողների թիվը հասցնել 10-ի, իսկ նոյեմբերին ընդունել ևս 20 զինծառայող Ուկրաինայից»,-ասված է հաղորդագրության մեջ։