Home / Հայաստան / Հայաստան-Թուրքիա խնդիրը կլուծվի ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո․ Էրդողան

Հայաստան-Թուրքիա խնդիրը կլուծվի ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո․ Էրդողան

Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրն իր լուծումը կգտնի, եթե կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է APA գործակալությունը։

«Հակառակ դեպքում, Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը կշարունակվեն ներդրվել նույն վճռականությամբ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջին պաշտոնական այցերը եղբայրական երկիր կատարելն ավանդույթ է դարձել, ինչը խոսում է հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի մասին․ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսուհետ այլ ձևով են զարգանալու։ Տարածաշրջանի ներկայիս խնդիրները երկու երկրները պետք է համատեղ լուծեն»։