Home / Հայաստան / Վրաստանն այսօր անդամակցության խնդրանքով կդիմի ՆԱՏՕ-ին

Վրաստանն այսօր անդամակցության խնդրանքով կդիմի ՆԱՏՕ-ին

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Վրաստանը կդիմի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդրանքով։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Նախագահի խոսքով՝ Վրաստանը կդիմի անդամության հրավեր ստանալու խնդրանքով, միևնույն ժամանակ, գիտակցելով, որ «նման որոշումները շատ ավելի բարդ ձևով են ընդունվում»։

Նշենք՝ ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ուելսի գագաթաժողովին դաշինքի անդամների թիվը չի ընդլայնվի։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ դաշինքը Վրաստանին համագործակցության «հիմնական փաթեթ» կառաջարկի, ինչը կօգնի երկրին մոտենալ կազմակերպությանը։