Home / Հայաստան / 12 սուպերմարկետ․ «Կարֆուրն» ու «Երևան Սիթին» ավարտել են բանակցությունները. «ՀԺ»

12 սուպերմարկետ․ «Կարֆուրն» ու «Երևան Սիթին» ավարտել են բանակցությունները. «ՀԺ»

Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի և «Երևան Սիթի» ցանցի միջև բանակցությունները ըստ էության ավարտվել են, և վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով, «Երևան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնեն «Կարֆուրին», և դրանից հետո «Երևան Սիթի» անվանումով սուպերմարկետներ Երևանում չեն լինի:

Ըստ գործարքի, «Կարֆուրը» վարձակալելու է «Երևան Սիթիների» միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով:

Թերթը նշում է, որ տեղեկությունը չի հաջողվել ճշտել «Կարֆուր» ընկերության հայաստանյան գրասենյակում, ինչպես նաև ՀՀ ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, ում ընտանիքին պատկանում է «Երևան Սիթի» ցանցը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում