Home / Հայաստան / Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել․ ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել․ ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: