Home / Հայաստան / ԼՂՀ-ն պատրաստ է Ադրբեջանին փոխանցել սահմանն անցած անչափահասին

ԼՂՀ-ն պատրաստ է Ադրբեջանին փոխանցել սահմանն անցած անչափահասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել սեպտեմբերի 5-ին Մարտակերտի շրջանում սահմանն անցած 15-ամյա ադրբեջանցի Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են բարի կամք դրսևորել և, համաձայն Ժնևյան կոնվենցիաների դրույթների, ադրբեջանական կողմին փոխանցել Ադրբեջանի Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: