Home / Տեսանյութեր / Ով է ԱԺ-ի մոտ հարվածել «Ա1+»-ի լրագրողին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ով է ԱԺ-ի մոտ հարվածել «Ա1+»-ի լրագրողին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Այսօր Ազգային ժողովի մոտ «Ա1+»-ի լրագրողին հարվածած, լրագրողների աշխատանքը խոչընդոտած անձը ԱԺ ավնտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է եղել, ով առաջին անգամ չէ, որ հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերին, երբ Հայրապետյանն անվտանգության աշխատակիցների հետ ներխուժել է ԱԺ-ում լրագրողների օթյակ: ԱԺ անվտանգության աշխատակիցները խլել են Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերի դեմ ակցիա անցկացնող լրագրողների պաստառները, իսկ Հայրապետյանը հրաժարվել է դրանք վերադարձնել՝ կոչ անելով լրագրողներին «գործով զբաղվել»:

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչները ակցիա են անցկացրել՝ ԱԺ-ի մուտքի վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած Հայրապետյանը հարձակվել է ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: Ապա նա կոպիտ տոնով և «դու»-ով է խոսել Epress.am-ի լրագրողի հետ՝ իր գործողությունները մեկնաբանելու ու ներկայանալու պահանջին ի պատասխան՝ հայտարարելով. «Ինչ եմ անում որ, շատ գիտեմ ով ա»: