Home / Հայաստան / Մարզպետարանը քամուց տուժած բնակիչների համար թիթեղները պատգամավորի աներոջ ընկերությունից է գնել. «Ժողովուրդ»

Մարզպետարանը քամուց տուժած բնակիչների համար թիթեղները պատգամավորի աներոջ ընկերությունից է գնել. «Ժողովուրդ»

Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի հրահանգով «Եվրոպա» ընկերության հետ պայմանագիր է կնքվել՝ ցինկապատ, մետաղական, պողպատյա թիթեղներ գնելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ին կվճարի 12 մլն դրամ, իսկ տանիքի թիթեղները կբաժանվեն Վարդենիս քաղաքի կարկուտից ու քամուց տուժած բնակիչներին:

Թերթը նշում է, որ այդ լուրի հետ կապված 2 ուշագրավ բան կա․ առաջինը՝ պայմանագիրը կնքվել է հենց այն ընկերության հետ, որի սեփականատիրոջ փեսան նույն մարզից ընտրված պատգամավորն է՝ Կարեն Բոթոյանը: Երկրորդ՝ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Վարդենիսի տուժած բնակիչներին փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել:

«Թե որտեղ է ծախսվել մնացած 8 մլն դրամը, պաշտոնական փաստաթղթերում դեռ չի երևում», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում