Home / Հայաստան / Հացադուլավոր դատապարտյալը դատախազի հետ հանդիպում է պահանջում․ նրան արհամարհում են

Հացադուլավոր դատապարտյալը դատախազի հետ հանդիպում է պահանջում․ նրան արհամարհում են

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը

Տիգրան Մելիքյանի հացադուլի պահանջն է դատարանում հանդիպել իր մեղադրանքը պաշտպանող դատախազ, ներկայումս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա. Շիրոյանին:

ՀՔԱ գրասենյակի իրավապաշտպանները փորձել են կապ հաստատել Շիրակի մարզի դատախազության հետ և տեղեկանալ՝ ինչ է Շիրոյանը մտածում դատապարտյալի պահանջ-դիմումի մասին:

«Ամբողջ օրվա ընթացքում Ա. Շիրոյանի գործավարուհին հայտնել է, որ նա զբաղված է և չի կարող պատասխանել հեռախոսազանգին և, պատասխանելով իրավաբանի վերջին զանգին, հայտնել է, որ դատախազը կարգադրել է, որ հեռախոսազանգերին չի ցանկանում պատասխանել»,- գրում է աղբյուրը:

Հացադուլավորի առողջական վիճակը վատանում է և այլևս համատեղելի չէ հացադուլի հետ:

«Այսպիսով, ՀՀ քաղաքացին 10 օր է հացադուլի մեջ է, սակայն պատկան մարմիններից ոչ մեկը նրա խնդրին ուշադրություն չի դարձնում»,- ահազանգում են իրավապաշտպանները: