Home / Հայաստան / Հայաստանի 3 ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարվել

Հայաստանի 3 ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարվել

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել՝ հանձնարարելով նշված վայրերում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ բնապահպանության նախարարը պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ կառավարության՝ ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ: