Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկելը կթանկանա․ «ՀԺ»

Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկելը կթանկանա․ «ՀԺ»

Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ Western Union-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը, գրում է «Հայկական ժամանակը»։

Ըստ թերթի՝ 5000 ռուսական ռուբլուց կամ 200 դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու է 0,5 տոկոսի։

Western Union-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով, նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում