Home / Տեսանյութեր / Հայրիկյան․ Սերժ Սարգսյանի ելույթի մեջ կար հոխորտանք, որը կարող էր գոհացնել պլեբեյին․ «Առավոտ»

Հայրիկյան․ Սերժ Սարգսյանի ելույթի մեջ կար հոխորտանք, որը կարող էր գոհացնել պլեբեյին․ «Առավոտ»

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանի ժամանակ հնչած Սերժ Սարգսյանի ելույթի մեջ կար որոշակի հոխորտանք, որը կարող էր գոհացնել, նույնիսկ երջանկացնել պլեբեյին։ Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Նա հավատարիմ էր իր արցախակենտրոն մտածելակերպին, այսինքն՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը օգտագործում է, որ հայկական հարցն ու ցեղասպանությունը հանգեցնի Արցախի հարցին։ Իմ կարծիքով՝ ՀՀ անկախությանը պատրաստվող, դրան պատրաստված, ինքն էլ իր հերթին, այս մարդու կարծիքով, դա նույնիսկ վնասարարություն է հայ ժողովրդի արդարացի իրավունքների նկատմամբ», – հայտարարել է քաղաքական գործիչը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու մասին, իսկ այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետ, սրանով, արդյոք, գրողի ծոցը չուղարկվե՞ց նաև հայ ազգը, որովհետև մինչև երեկ բողոքի ցույցեր էին՝ նրան դեմ արտահայտվողների մասնկացությամբ, Հայրիկյանը, մասնավորապես, ասաց․ «Ձեր հարցում արդեն հարցի պատասխանը կա։ Բայց սկսեմ գրողի ծոցից։ Հիշում եք, որ Արգենտինայում, երբ նա խոսեց Ռուսաստանի՝ զենք մատակարարելու դեմ, ասաց․ հիացած եմ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, բայց Հայաստանում մարդիկ դժգոհում են, այսինքն՝ ինքը չի դժգոհում։ Հիմա այստեղ էլ, ինքը գրողի ծոցը չուղարկեց, մի շփոթեք, ասաց՝ մարդիկ ասում են։ Ինքը չի ասում, վկայակոչում է ուրիշին, իսկ սա դիվանագիտական զգուշավոր քայլ է»։

Ինչ վերաբերում է Խաչատրյանի նշանակմանը, ըստ ԱԻՄ առաջնորդի, ասյտեղ մի նրբություն կա․ մարզպետը կապված է հայ ազգի համար կենսական նշանակություն ունեցող զինվորականության ներկայացուցչի նկատմամ ծանր հանցագործության հետ։

«Նրա անունը կապված է բռնարարքի հետ, և այստեղ պետք էր գոնե բացառիկ նրբանկատություն դրսևորել», – Հայրիկյանի խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը։

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում