Home / Հայաստան / Մանկավարժականի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին․ ԱԱԾ

Մանկավարժականի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին․ ԱԱԾ

Սեպտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 դոլար կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։