Home / Հայաստան / Կինը մահացել է ծննդաբերությունից օրեր անց․ դեպքը ուսումնասիրվում է

Կինը մահացել է ծննդաբերությունից օրեր անց․ դեպքը ուսումնասիրվում է

«Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կնոջ մահվան դեպքն ուսումնասիրվում է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նելլի Մկրտչյանը սեպտեմբերի 21-ին վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: