Home / Հայաստան / Հրանտ Բագրատյանն առաջարկել է 2.5 անգամ նվազեցնել երթևեկության տուգանքները

Հրանտ Բագրատյանն առաջարկել է 2.5 անգամ նվազեցնել երթևեկության տուգանքները

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով "+, -" 20 ինտերվալը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ըստ այդմ՝ առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են՝ վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում» ֊ գրել է Բագրատյանը: