Home / Հայաստան / «էրեբունի֊Երևան»֊ի համար միայն պետբյուջեից 180 միլիոն է ծախսվել․ «Ժողովուրդ»

«էրեբունի֊Երևան»֊ի համար միայն պետբյուջեից 180 միլիոն է ծախսվել․ «Ժողովուրդ»

Այս տարի «էրեբունի֊Երևան» միջոցառումների կազմակերպման համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 180 միլիոն դրամ (մոտ 440 հազար դոլար)։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են քաղաքապետարան մամուլի ծառայությունից։ Այդ գումարից 50 միլիոնը ծախսվել է 2796 ընտանիքներին սոցիալական օգնություն, էլեկտրական տեխնիկա նվիրելու նպատակով։

Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է նվիրաբերվել գործարարների կողմից միջոցառման կազմակերպման համար։ Գործարարների ցանկը նույնպես չի բացահայտվում։