Home / Հայաստան / Վարչապետը խոստացել է, որ բողոքող բնակարանատերերի խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են լինելու

Վարչապետը խոստացել է, որ բողոքող բնակարանատերերի խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են լինելու

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցվող շենքերում բնակարաններ գնած ու դրանք չստացած բնակիչներին։

Ինչպես նշում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Աբրահամյանը անհատական կարգով լսել է քաղաքացիների խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ։

Կառավարության կայքը չի պարզաբանում, սակայն, թե ինչ բացատրություններ է տրվել բնակիչներին:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ ակցիա էին անում շուրջ 50 քաղաքացիներ, ովքեր բնակարան պետք է ստանան «Գլենդել Հիլզ»-ի կառուցած շենքերում: Նրանք հայտարարել էին, որ չեն հեռանա, մինչև վարչապետը իրենց չընդունի: