Home / Հայաստան / Հարավկովկասյան կինը՝ քաղաքական գործընթացներում․ 3 երկրներում համատեղ հարթակ է ստեղծվում

Հարավկովկասյան կինը՝ քաղաքական գործընթացներում․ 3 երկրներում համատեղ հարթակ է ստեղծվում

Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանի երեք երկրներում կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանները ստեղծել են Հարավային Կովկասի կանանց կոնգրես: Կոնգրեսը նախաձեռնել են Հայաստանում Կանանց ռեսուրսային կոնտրոնը, Վրաստանում՝ Կանանց քաղաքական ռեսուրս֊կենտրոնը և Ադրբեջանում՝ Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիան:

Կոնգրեսը բաց է անդամության համար, դրա նպատակն է նախ և առաջ գնահատել կանանց վիճակը տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, ինչպես նաև համեմատել երեք երկներում կանանց իրավունքների վիճակը և զարգացման ընդհանուր ռազմավարություն մտածել:

Նախաձեռնությունն ընդհանուր համաժողով կգումարի Թբիլիսիում: Կոնգրեսին միանալ հնարավոր է մինչև նոյեմբերի 20-ը: Մանրամասները նախաձեռնության Facebook֊ի էջում։