Home / Հայաստան / «Նաիրիտի» դեմ սննակության պահանջով դատական հայց են ներկայացրել

«Նաիրիտի» դեմ սննակության պահանջով դատական հայց են ներկայացրել

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն «Էներգոկոր» ընկերությունն է, որը գրանցված է Հրազդան քաղաքում, գրում է «168 ժամ» պարբերականը։

«Մենք ջերմամեկուսացման աշխատանքներ ենք իրականացրել «Նաիրիտում» մինչև 2010 թ-ը և արդեն 4 տարի չենք կարողանում ստանալ մեծ գումարը: Պարտքը կազմում է 18 մլն դրամ՝ հավելած տույժ ու տուգանքները, ընդհանուր մոտ 20 մլն դրամ»,- թերթի թղթակցին ասել է ընկերության տնօրեն Հայկ Արաբյանը:

Թեև հայցն արդեն ընդունվել է վարույթ, ընկերությունը բանակցում է գործարանի հետ և, ըստ Արաբյանի, ամենայն հավանականությամբ, հաշտության պայմանագիր կկնքվի, ժամանակացույց կազմվի՝ պարտքը մարելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում